Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

․

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Մեղրաձոր գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Սուրեն Խ.-ն, վերջինիս ուղեւոր, Երևան քաղաքի Ջրվեժ բանավանի բնակիչ, 27-ամյա Ռոբերտ Ս.-ն և Mercedes-ի ուղևոր, Մեղրաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Մարիամ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Սուրեն Խ.-ն աշխատում է «Զոլոտայա պոլյա» ՍՊԸ-ում, իսկ վիրավոր Ռոբերտ Ս.-ն աշխատում է «Ա. Ավետիսյան» ՍՊԸ-ում:

Տեսանյութեր