Մեզ վրա հարձակում է, քրեական հետապնդումները, ապօրինի գույքի օրենքը հիստերիա են բարձրացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

Իշխանական թիմի վրա համատարած հարձակում է։ Որոշ առանցքային անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներն ու ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նախկինների մոտ հիստերիա են բարձրացրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական փոփոխություններ չեն սպասվում, իշխանության ղեկն իրենց ձեռքում է և այլ ուժերի հանձնելու մտադրություն չունեն։

«Սէֆիլյանին խորհուրդ կտամ ֆեյքերին հաշվել։ Ընդամենը 400-500 հոգին են, որոնք աղմկում են, թե ամեն ինչ վատ է, որովհետև մի քանի համգամանք գումարվել է իրար։ Ընդունվել են նախկինների համար վտանգավոր օրենքներ ու սոցիալական ցանցերում բարձրացված հիստերիայի պատճառը հենց դա է»,- կարծում է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։