«Ռոման» ու «Լացիոն» մայիսի 6-ից կկարողանան վերսկսել մարզումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

սպորտ

Իտալիայի Լացիո մարզի իշխանությունները «Ռոմային» եւ «Լացիոյին» թույլ են տվել մայիսի 6-ից վերսկսել մարզումները, որոնք դադարեցված էին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

««Ռոմա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել Լացիոյի իշխանություններին թիմային մարզաձեւի նկատմամբ կարանտինային միջոցառումների թուլացման համար։

Հաջորդ շաբաթ մեր խաղացողները կանցնեն բուժզննում եւ Տրիգորիայի մարզումային կենտրոնում կսկսեն անհատական մարզումները՝ պահպանելով անվտանգ տարածություն»,- նշվում է «Ռոմայի» հայտարարությունում։

Մայիսի 4-ից մարզումները կվերսկսեն նաեւ «Սասուոլոն», «Պարման» եւ «Բոլոնիան»։