Կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետը գտնվում է մասնագետների հսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

կորոնավիրուս

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վարակվել է կորոնավիրուսով, ունի նորմալ ինքնազգացողություն եւ շարունակում է բուժվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը

«Միխայիլ Վլադիմիրովիչի բուժումը շարունակվում է, նա գտնվում է մասնագետների հսկողության տակ,-պատմել է Բելյակովը։-Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ նորմալ է»։ Նա հավելել է, որ վարչապետն աշխատում է փաստաթղթերով եւ գործընկերների հետ ակտիվորեն շփվում հեռախոսակապի միջոցով։

Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։