Հիվանդանոցային համակարգում այս պահին 350 ազատ մահճակալ կա. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

մահճակալ

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ առողջապահության համարագի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է:

«Դեռևս տանելի բեռնվածություն է, սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է», - ասել է նախարարը, ապա նաև տեղեկացրել, որ սարքերի, բժշակական օգնության անձնակազմի մասով այս պահին դեռևս պակաս չկա։ Այս պահին հիվանդանոցային համակարգում կա նաև 350 ազատ մահճակալ։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի արվում, Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի և Իտալիայի հետ։

«Խոսքն այն մասին է, թե քանի՞ թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրաությունները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով, և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»,-ասել է նախարարը: