Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

բաթոյան
Ֆեյսբուքյան էջում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել է, որ մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։ 

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

#Մնա_տանը»,-գրել է նախարարը

Տեսանյութեր

Live

Լրահոս