Գերմանական հայտնի վերլուծական կենտրոնը Թուրքիան անվանել է ավտորիտար երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Էրդողան

Գերմանական Bertelsmann Stiftung վերլուծական կենտրոնը (նաև հիմնադրամ)  վերջին երկու տարում առաջին անգամ իր փոխակերպման ինդեքսում Թուրքիային գնահատել որպես ավտորիտար երկիր:

Մասնավորապես նշել է, որ Թուրքիայի ներքին քաղաքականության վրա շարունակում են մեծ ազդեցություն ունենալ, ազգայնական, իսլամիստական և ավտորիտար ուժերը: Դրանից զատ ընդգծվում է, որ հատկապես պետական կառավարման նախահագական համակարգին անցնելուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Սահմանադրական փոփոխությունները փաստացի վերջ դրեցին խորհրդարանական կառավարման համակարգին, որը գործում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր»։

Ըստ գերմանական հիմնադրամի՝ նոր համակարգն ավելի արագացրեց ավտորիտարացման գործընթացը Թուրքիայում:  Դրա վառ ապացույցն այն էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո հայտարարեց արտակարգ դրություն, որը տևեց երկու տարի:

«Թուրքիայի ներքին ավտորիտարացման գործընթացը բացասական ազդեցություն ունեցավ նաև այլ երկրների հետ հարաբերությունների վրա: Եվրիամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացան:  Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները, փակուղի մտան, իսկ առանձին մի քանի եվրոպական երկրների հետ հարաբերությունները հասան գրեթե խզման եզրին»: