Արցախում COVID-19-ից մահացած անձանց չեն դիահերձի. չեն այրի նաև դիակի իրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

դիահերձում

Արցախի պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում հերձումներ չեն իրականացվում։

.

Ըստ որոշման՝ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով։

.

Մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտություն չկա, դրանք ախտահանվում են։

Դիահերձման փոխարեն դիակը ծածկվում է սավանով, տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ: Պարկը մշակվում է քլոր պարունակող համապատասխան ախտահանիչներով:

Որոշման համաձայն՝ դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահպանման վայրը ամբողջությամբ ախտահանվում է: