ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 10,5 հազար մարդու մոտ. РБК

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ռդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 10,5 հազար մարդու մոտ: Այս մասին հաղորդում է РБК-ն` վկայակոչելով օպերշտաբի փոխանցած տվյալները: Երկրում համաճարակի սկսվելուց ի վեր վարակվել է ավելի քան 145 հազար մարդ, կորոնավիրուսից բուժում է ստանում 125 817-ը:

Բոլոր տարածաշրջաններից հիվանդացության առավելագույն օրական աճ նկատվում է Մոսկվայում, որտեղ վարակվել է 5795 մարդ: Մայրաքաղաքում վարակվածների ընդհանուր թիվը, այդպիսով, կազմում է Ռուսաստանում վարակվածների թվի կեսից ավելին՝ 74 401 մարդ:

Բացի այդ, վերջին մեկ օրում Ռուսաստանում COVID-19-ից բուժվել է 1456 մարդ: Այսպիսով, բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 18 095: