Կադիրովը միացել է Հռոմի Պապի՝ բոլոր կրոնների ներկայացուցիչների հետ աղոթք անելու կոչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

կադիրով

«Ria.ru»-ն գրում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր աջակցությունն է հայտնել մարդկությանը կորոնավիրուսից փրկելու համար մայիսի 14-ն աղոթքի համընդհանուր օր հայտարարելու նախաձեռնությանը։

«Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցինք մայիսի 14-ը Եղբայրության բարձրագույն կոմիտեի կողմից մարդկության համար աղոթքի, ծոմապահության և աղերսանքի օր հայտարարելու լուրը»,- գրել է Կադիրովը։

Կադիրովը նաև հիշեցրել է, որ Չեչնիայում, կորոնավիրուսի սկզբից ի վեր, ամեն երեկո հանրապետության բոլոր մզկիթներում Ղուրան են կարդում:

Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ կոչ էր արել կորոնավիրուսը հաղթահարելու համար բոլոր կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 14-ին համընդհանուր աղոթք և պահք անել: