«Իմ քայլը»-ի պատգամավորները սոցիալական հեռավորությունը պահելու համար նիստ կանեն ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

քաղաքական

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր` մայիսի 4-ին, խմբակցության նիստ է հրավիրել: 24News-ի տեղեկություններով՝ ի տարբերություն նախորդ անգամների՝ խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչներն այս անգամ Ազգային ժողովում կհավաքվեն:

Մեր տեղեկություններով՝ խմբակցության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու: «Ո'չ, վարչապետը ներկա չի գտնվելու, ներխմբակցային հերթական քննարկումն է՝ կապված վաղվա քառօրյա նիստի հետ»,- տեղեկությունը հաստատեց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը:

Իշխող խմբակցությունը, որպես կանոն, ԱԺ քառօրյա նիստերից առաջ մշտապես նմանատիպ նիստ է հրավիրում, ինչի ժամանակ քննարկում են նիստում ներառված օրենսդրական փաթեթները:
«Ինչո՞ւ այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում նիստ չեք անում: Արդյո՞ք տարածքի պատճառո՞վ, որը փոքր է, ու հնարավոր չի լինում սոցիալական հեռավորություն պահպանել»,- հարցին, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց․ «Կարելի է նաև այդպես ասել»: 

Վրույր Սևակ