Մայիսի 9-ին Մոսկվայում երթ չի լինի.սոցիալական հեռավորությամբ կթռչի միայն ռազմական ավիացիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակսօր անցկացվել է Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի զորահանդեսի փորձը: Կորոնավիրուսի պատճառով զինծառայողների ավանդական երթը չի անցկացվելու, տոնական միջոցառմանը մասնակցելու է միայն ռազմական ավիացիան՝ ուղղաթիռները և ինքնաթիռները. դրանք այսօր փորձնական թռիչքներ են արել Մոսկվայի երկնքում։ Միջոցառման փորձից «ՏԱՍՍ» գորկալությունը ֆեյսբուքյան էջում լուսանկաներ է հրապարակել:

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռներն ու ուղղաթիռները, թեև իրար շատ մոտ են թռչելու, բայց պահելու են սոցիալական հեռավորություն։

1
1
1