Պարկեշտ դատավորներ կան, բայց որոշների գործունեությունը ստվերում է ամբողջ համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այն տեսակետին է, որ դատական իշխանության առանձին անդամների բացասական գործունեությունը ստվերում է ամբողջ համակարգը: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ գրեթե բոլոր ոլորտներում էլ այդպես է՝ մասնավոր մի դեպքը կարող է տարածվել ամբողջ համակարգի վրա:

«Պարկեշտ, առաքինի դատավորներ կան, բայց որոշների առանձին գործունեությունը ստվերում է ամբողջ համակարգը, իսկ համակարգում ռեֆորմներ իրականացնելը շարունակում է օրակարգային լինել»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։