ԱՀ պարետը ծանոթացել է բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի ցուցադրական տարբերակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ահպարետ

«Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին»: Այս մասին հայտնում են Արցախ/տեղեկատվական շտաբից:

Շտաբի փոխանցմամբ՝ վրանային հոսպիտալում տեղավորվում են մինչև 12, իսկ բուժսանիտարական կետում՝ 2 մահճակալ, պահարաններ, սեղաններ և աթոռներ:

արցախ