Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի ավտոմեքենան. բերման է ենթարկվել 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

․

Երեկ՝ մայիսի 3-ին, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Գասպարյանը եւ հայտնել, որ «Նարեկ» թաղամասի իր տան դիմացից փախցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է Երեւանի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը:

Պարզվում է, որ Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում դարանակալման արդյունքում կարողանում են կանգնեցնել BMW ավտոմեքենան, ինչից հետո Խ. Խաչատրյանն ու նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Արման Մկրտչյանը ավտոմեքենան առեւանգելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Վայքի բաժին:

Տուժած Գասպարյանն աշխատում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում: