Քիչ առաջ բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, ապա ցած նետվել մյուս երեխայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

․

Մայիսի 5-ին՝ ժամը 08:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: