Գեղարքունիքում կորոնավիրուսի 117 հաստատված դեպք կա

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News   

կորոնավիրուս

ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։ Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,- գրել է Սանոսյանը։