Ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

հասարակական

Մայիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 QF 855 համարանիշի և Opel մակնիշի 36 QG 719 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։