Բեյրութում չպարզված անձը կրակել, սպանել է խանութի հայ աշխատակցուհուն, ապա ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

կրակոց

«AL Nashra»-ն գրում է, որ Բեյրութում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Դեռևս չպարզված անձը կրակ է բացել Սատ Ալ Փաշրիե շրջանում գործող վաճառակետի աշխատակցուհու ուղղությամբ, որը հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

«Արևելք»-ը հայտնում է, որ սպանված կինը հայուհի է, նրան սպանելուց հետո երիտասարդն անմիջապես կրակել է իր քունքին և ինքնասպան եղել: