Վարդենիսի պոլիկլինիկայի և հիվանդանոցի աշխատողների՝ COVID-19-ի կրկնակի թեստերը բացասական են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

կորոնավիրուս

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Առողջ եղե՛ք»։