Արցախում սերմերի տրամադրման գործընթացը կլինի շրջաններում՝ բացի Ասկերանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1
Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ, եգիպտացորենից բացի, մյուս բոլոր սերմերի տրամադրման գործընթացն իրականացվում է շրջաններում՝ բացառությամբ Ասկերանի շրջանի: Հայտարարությունը՝ ստորև.

«Ի գիտություն գարնանացան մշակաբույսերի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է, որ ս/թ մայիսի վերջին ավարտվում է գարնանացան մշակաբույսերի մշակության զարգացման ծրագրի շրջանակներում համապատասխան սերմերի տրամադրման գործընթացը:

Տեղեկացնում ենք նաև, որ, ելնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և hանրապետության տարածքում հակահամաճարակային կայուն վիճակի պահպանման անհրաժեշտությունից, քաղաքացիների շփման շրջանակները սահմանափակելու նպատակով, եգիպտացորենից բացի, մյուս բոլոր սերմերի տրամադրման գործընթացը ներկայումս իրականացվում շրջաններում՝ բացառությամբ Ասկերանի շրջանի:

Լրացուցիչ տեղեկությունների ու պայմանների մասին հողոգտագործողները կարող են իրազեկվել՝ զանգահարելով ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ,
հեռ.՝ 95-90-66»: