Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

Արգիշտի Քյարամյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարմյանը նշանակվել է  ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արգիշտի Քյարմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում: