ՏԿԵ-ն ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների 4 մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ճճճ.

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարվել է ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների 4 մրցույթ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արդեն հայտարարված և առաջիկայում հայտարարվելիք մրցութային գործընթացներին։  

Տեղեկացնենք‚ որ Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 (չափաբաժին 1) և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 (չափաբաժին 2)  վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է‚ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ‚ ինչպես նաև Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի մոտ 5.2 կմ ճանապարհային հատվածների վերականգնման մրցույթներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում առաջիկայում կհայտարարվի ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների ևս 8 մրցույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։