Մեր կարմիր գիծը անվտանգությունը չէ, ինքնորոշման իրավունքն է. Արմեն Դարբինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

Դարբինյան

Բոլոր նրանց ով Արցախը մարզ է համարում և կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց և մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է։ Իր թվիթերյան միկրոբլոգում գրել է  ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

Դարբինյանը հավելել է․

«Իսկ արտգործնախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. մեր կարմիր գիծը անվտանգությունը չէ, մեր կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է: Չսխալվեք: Հզորները կարող են գայթակղվել և միասնաբար անվտանգություն երաշխավորել, մերժելը դժվար կլինի»: