Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

քաղաքական
24News-ի տեղեկություններով՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 5-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: 

Ըստ ընթացակարգի՝ վարչապետը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կլինի այդ մասին։ Իսկ Էրիկ Գրիգորյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։

Նշենք նաև, որ նախարարը ժամեր առաջ ֆեյբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։

Սոնա Գրիգորյան