Լուկաշենկոն նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Հաղթանակի շքերթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրների ղեկավարներին Մինսկ է հրավիրել  մասնակցելու Հաղթանակի շքերթին։  

«Հրապարակային հրավիրում եմ բոլոր պետությունների, անգամ նախկին Սովետական Միության ղեկավարներին Մինսկ», - ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի խոսքերը փոխանցում է БелТА-ն։

«Հույս ունենանք, որ ինչ որ մեկը կգա։ Մենք շքերթը կանցկացնենք ինչպես սովորաբար։ Սա վերաբերում է վերնախավին»,- ասել է Լուկաշենկոն։