Նախագահը ստորագրել է Էրիկ Գրիգորյանին ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

Էրիկ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ Գրիգորյան ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 5-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: