«Մաքս փեթրոլի» աշխատակցին խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

ձերբակալություն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ քրեական ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը:

 

Իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն և այժմ թույլ չեն տալիս, որպեսզի փաստաբանը տեսակցի իր պաշտպանյալին:

«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից։

«Շուրջ 2 ժամ առաջ իմ վստահորդին՝ Կարեն Հախվերդյանին, բերման են ենթարկել քրեական ոստիկանություն, և շուրջ 1 ժամ ես կանգնած եմ քրեական ոստիկանության մուտքի դիմաց, ու ինձ թույլ չեն տալիս ներս մտնել և իրականացնել իմ վստահորդի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտպանության իրավունքը։ Ինձ միաժամանակ թույլ չեն տալիս կապ հաստատել վստահորդիս հետ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը։