Գիտնականների 2 խումբ ստեղծել են հակամարմիններ, որոնք կարող են կանգնեցնել կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

կորոնավիրուս

Գիտնականների 2 խումբ՝ Նիդերլանդներից ու Իսրայելից, միաժամանակ կարողացել են ստեղծել հակամարմիններ, որոնք կարող են կանգնեցնել կորոնավիրուսի վարակը, ինչն անվանում են շրջադարձային առաջխաղացում պատվաստանյութի ստեղծման գործում։ Այս մասին տեղեկացնում է theguardian.com-ը։

Սակայն 2 խումբն էլ նշում է, որ հակամարմինների արդյունավետությունն ապացուցելու համար անհրաժեշտ կլինեն փորձարկումներ կենդանիների, հետագայում՝ կլինիկական փորձարկումներ նաեւ մարդկանց վրա։

Նշենք, որ նախօրեին հոլանդացի գիտնականները նույնպես հայտարարել էին, որ հայտնաբերել են հակամարմիններ, որոնք կարող են հարձակվել վիրուսի վրա:

Աշխարհում շուրջ 100 հետազոտական խմբեր աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ: