Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակված 41 մարդ․ 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

կորոնավիրուս

Սիրելի լոռեցիներ, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։

Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները’ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար:

Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը: Առողջ եղեք