Ստեփանակերտի երթուղային կանգառներում տեղադրվել են ալկոգելային սպրեյներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

1

«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ծրագրին աջակցել է առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով 100, «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ 40 ալկոգելային սպրեյը: