2019-ին ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել, քան ԵԱՏՄ, հարևան, եվրոպական տարածքի երկրներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ԱԺ-ում 2019-ի՝ կառավարության ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, 2008 թվականից ի վեր, 2019-ին մեծ տարածաշրջանում գրանցել ենք տնտեսական ամենաբարձր աճի մակարդակը։

«2019 թվականին տնտեսական աճի մակարդակը կազմել է 7.6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, տարածաշրջանի և եվրոպական տարածաշրջանի երկրների համար», - ասել է Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում եղել է աղքատության ամենցածր պատմական մակարդակը։