Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

զինվոր

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուժան Ստեփանյանը։ 

«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։ Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։  Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից»,- գրել է նա։