ՀՀ-ում դատական համակարգի շուրջ զարգացումները մտահոգության տեղիք են տալիս. «Freedom House»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

հհ

Ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունը՝ «Freedom House»-ը, հրապարակել է «Անցումային երկրներ 2020» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։

Ըստ զեկույցի, որը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին, նշվում է, որ Հայաստանը վերջին 2 տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում. դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տալիս դեռ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ու Ուկրաինան կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև:

«Freedom House»-ը նաև կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: