Վարուժանի «Հացին երգը» թարգմանվել է թուրքերեն. թուրքական թերթն անդրադարձել է ժողովածուին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

դանիել1

1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված արևմտահայ մեծանուն գրողներից մեկի՝ Դանիել Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի  թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։

Անդրադառնալով Վարուժանի ստեղծագործությանն ու ժողովածուի թարգմանությանը՝ թուրքական «Gazete Duvar» թերթը գրում է․ «Հացի երգիչը» ապրուստի հիմնական աղբյուր հանդիսացող գյուղական կյանքը ծայրաստիճան մանրամասն, աշխույժ և կրքոտ լեզվով վերածել է բանաստեղծության։

«Հացին երգը» միանգամայն կարելի է ընկալել «ձոն աշխատանքին» և «ժողովրդի հացը» իմաստներով»։