«ՆՈԱ» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

Նոա

Փոփոխություն է տեղի ունեցել «Նոա» ՖԱ-ի ղեկավար կազմում․ ընդհանուր ժողովի արդյունքներով նոր նախագահ է ընտրվել Ռոման Գևորգյանը, ով ակումբի ստեղծման պահից եղել է ղեկավար խորհրդի անդամ։

«Նոր ընտրությունը պայմանավորված է ակումբի հետագա զարգացման վեկտորով և դրված նպատակներով։ Իրականացնելու համար դրանք պահանջում են նոր ու ստեղծագործական մոտեցումներ, վճռականություն:

Ռոման Գևորգյանը տիրապետում է այդ հատկություններին. նա հասցրել է սպորտի կառավարման ոլորտում փորձառություն ձեռք բերել Եվրոպայում և ԱՄՆ-ում, տիրապետում է կառավարման ամենաառաջադեմ գործիքներին, չի վախենում բարձր նշաձող սահմանելուց: Ակումբը նաև վստահ է, որ նոր մոտեցումները և «Նոա»-ի աշխատանքի նոր հայեցակարգը մեզ կտանեն դեպի նոր հաղթանակներ:

Այնպես որ, հաջողությամբ ղեկավարեք, պարոն նախագահ:

«Նոա» ՖԱ-ն իր երախտագիտությունն է հայտնում նախկին նախագահ Կարեն Աբրահամյանին՝ ակումբի ստեղծման ու կայացման գործում ունեցած ավանդի համար և մաղթում հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- հայտնել է մամուլի ծառայությունը։