Շարունակում ենք վստահ քայլել դեպի ժողովրդավարություն.ԱԽՔ-ը՝ Freedom House-ի զեկույցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

արմեն

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնլով «Freedom House» կազմակերպության՝ Հայաստանի մասին զեկույցին:

«Շարունակում ենք վստահ քայլել դեպի ժողովրդավարություն, դեպի օրենքի գերակայություն: Այդ մասին է փաստում նաև «Freedom House» կազմակերպության «Nations in Transit» 2020թ. զեկույցը, որտեղ Հայաստանը գրանցել է վերջին երկու տարվա ընթացքում ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը»,-գրել է ԱԽ քարտուղարը:

Նշենք, որ «Freedom House»-ը հրապարակել է «Անցումային երկրներ 2020» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։

Ըստ զեկույցի, որը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին, նշվում է, որ Հայաստանը վերջին 2 տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում. դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տալիս դեռ: