Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա փոխացմամբ՝ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք։