ԵՄ-ն իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի փուլում է. TAСС

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

եմ

Եվրամիությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով «իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի» փուլում է: Այսպիսի գնահատմամբ մայիսի 6-ին հանդես է եկել էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնեն, հայտնում է ТАСС-ը: 

Ջենտիլոնեի փոխանցմամբ՝ 2020 թվականին միավորման տարածքում տնտեսական անկումը կկազմի 7,4 տոկոս, իսկ եվրոյի գոտում՝ 7,7 տոկոս: Նա նշել է, որ վերականգնումը կսկսվի միայն հաջորդ տարի, սակայն դա «թույլ չի տա փոխհատուցել անկումը»:

Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով 2020 թվականին կկրճատվի 3 տոկոսով՝ 2019 թվականի ցուցանիշների համեմատությամբ:

ԱՄՆ-ի տնտեսությունը

2020 թվականին, պանդեմիայի պատճառով, ԱՄՆ-ի տնտեսության անկումը ԵՀ-ի կանխատեսումներով կկազմի ռեկորդային 6,5 տոկոս: Միաժամանակ 2021 թվականին սպասվում է երկրի ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: