Սաակաշվիլին հայտնել է, թե ինչ պաշտոն են իրեն ցանկանում տալ Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է, որ իրեն կնշանակեն բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ Այս մասին նա հայտարարել է Deutsche Welle-ի մեկնաբանության մեջ:

«Գործադիր կոմիտեի նախագահ, այլ ոչ թե քարտուղար», - հստակեցրել է Սաակաշվիլին:

Ընդ որում, Սաակաշվիլին չի կարողացել նշել պաշտոնում իր նշանակման ճշգրիտ օրը. ըստ ԶԼՄ-ների՝ դա կարող է տեղի ունենալ արդեն այսօր: