Մեր փորձագետները պատրաստ են աջակցել ՀՀ-ին COVID19-ի դեպ պայքարում. ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

կովիդ

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:

«Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար:

Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և ԱՀԿ-ի խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում:

Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: