ՊՆ զորամասերից մեկում թեմատիկ պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

ՊՆ

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով մայիսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են թեմատիկ պարապմունքներ:

Անձնակազմը բացազատված ուսումնական կետերում հրահանգավորվել է ամենօրյա գործունեության ընթացքում զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հետ վարվելու, ծառայության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումների մասին: