Մարտական հենակետերում ստուգվել են զինծառայողների կեցության պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

պն

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս.Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել են զինծառայողների կեցության պայմանները,  անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջնագծում իրականացվող  ինժեներական և ամրաշինական աշխատանքների վերաբերյալ։

Տեսանյութեր

Live

Լրահոս