ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կկատարի Ռաֆայել Զաքարյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

զաքարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի  պարտականությունները 2020թ. մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը: Այս մասին տեղեկացնում է Ծառայությունը:

Ռաֆայել Զաքարյանը ծնվել է 1986թ․, մայիսի 30-ին, Երևանում: 1993-2003թ․ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2003-2008թ.-ին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 2008-2009թ․ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ: 2009-2010թ․ աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ բանկի շահերի պաշտպանության բաժնում: 2011-2016թ․  աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ: 2016-2018թ․ աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչությունում՝ որպես գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ: 2018-2019թթ․ աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում՝ որպես հարկային խորհրդատու: 2019թ․ փետրվարի 12-ից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։