ԱՄՆ դեսպանատունն ԱԻՆ-ին հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

աին

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 6-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ԱԻ Նախարարի անունից շնորհակալություն հայտնեց աջակցության համար: