Ստեփանակերտում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանվում են բանուկ փողոցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

․

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարների կողմից մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ըստ այդմ՝ այսօր ախտահանման աշխատանքներ են իրականացվել Թումանյան, Նելսոն Ստեփանյան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան փողոցների բանուկ հատվածներում և Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում: