Քյարամյանը կոնկրետ ծրագրով է ԱԱԾ-ում, նա ճամպրուկով բերել է մեծ քանակով նոր քրեական գործեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

ՊՎԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը կոնկրետ ծրագրով է ԱԱԾ-ում, ով իր ճամպրուկով բերել է մեծ քանակով նյութեր, որոնք պետք է դառնան քրեական գործեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը։

«Եթե անհրաժեշտություն է առաջացել ՊՎԾ պետի պաշտոնակատարին ԱԱԾ պետի տեղակալ նշանակել, նշանակում է, որ կա ծրագիր։ Կան նյութեր, որոնք ՊՎԾ-ից գալիս, հասնում են ԱԱԾ և պետք է դառնան քրգործեր, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ կամ սյուբեկտիվ պատճառներով չեն դառնում։ Եվ որպեսզի այս հանգույցն ավելի էֆեկտիվ աշխատի և նախկինում կուտակված նյութերը վերածվեն քրեական գործերի, Քյարամյանն այնտեղ է»,- ասել է Ղուկասյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։