Եվրահանձնաժողովը 2020թ․ Թուրքիայի տնտեսության համար 5․4 տոկոս անկում է կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

․

Եվրահանձնաժողովը տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել։ Ըստ այդմ՝ դեռևս 2018թ․ տնտեսական ճգնաժամի հետևանքները չհաղթահարած Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ․ 5․4 տոկոս տնտեսական անկում է սպասվում։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

ԵՄ անդամ և թեկնածու երկրների վերաբերյալ մակրոտնտեսական կանատեսումներ և գնահատականներ ներկայացնող զեկույցում 2021թ․ համար Թուրքիայում ՀՆԱ-ի 4․4 տոկոս աճ է կանխատեսվել։

Կանխատեսումների համաձայն՝ 2020 և 2021թթ․ Թուրքիայում գործազրկության մակարդակը կլինի 16․9 տոկոս, իսկ ինֆլյացիայի մակարդակը՝ 2020թ․ 11․4, 2021թ․՝ 11․7 տոկոս։