ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի 102 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2884 է։ Ապաքինվել է 50 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1648 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1185 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 42 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 28 հազար 17 քաղաքացի: