Հայ-ռուսական համալսարանը 10 տեղ կհատկացնի բուժաշխատողների դիմորդ երեխաներին

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

Սլկավոնական

Հայ-ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող և մեր կյանքերը փրկող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։

«Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։

Խորին Երախտագիտությամբ մեր երախտավոր բժիշկների և բուժաշխատողների հանդեպ»,-ասված է հաղորդագրությունում։